Անձրևաջրերը լցվել են ավտոպարկը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկը։ Այս մասիին  հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

--00--ԱՀ