Արցախի նախագահն ընդունել է մի խումբ փաստաբանների․ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

358581544_585557337094390_5820941778048517832_n

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։

Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:

--00—ՅՄ