Ադրբեջանը բողոքում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ու շատ գոհ է Արևմուտքի ադրբեջանասիրական պահվածքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

Sharmazanov-3

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՌԴ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը․ «Ադրբեջանը բողոքում  է ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ու շատ գոհ է Արեւմուտքի ադրբեջանասիրական պահվածքից»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ ԼՂ շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում և չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և նախագահՎլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ՅՄ