«Մենք լրջորեն ենք վերաբերվում միջազգային պարտավորությանը»․ Ադրբեջանը կրկին քննադատել է Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2023-11-19_11-01-26

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ անտեղի է և անընդունելի։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Ցավոք, մի երկիր, որն իրեն ներկայացնում էր որպես արդարության և կարգուկանոնի ամենամեծ պաշտպանը, սխալ է մեկնաբանել Ֆրանսիայի հետ կապ չունեցող հարցը և միջամտել է դատարանի գործերին։

Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի Դատարանի որոշումների կատարմանը իր խայտառակ գաղութային քաղաքականության և անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային փորձարկումների վերաբերյալ։

Ի տարբերություն Ֆրանսիայի, Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին»,- նշել են ԱԳՆ-ում։

--00—ՅՄ