Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ազերի-ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությունը խրախուսող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի «կոչերի միտումնավոր խեղաթյուրումը» վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որը վերաբերում է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե իբր, Երևանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանը, իսկ Ալիևի հայտարարություննեը, իբր, Արցախում էթնիկ զտում իրականացնելու մասին չեն և «անհիմն են» Հայաստանի պնդումները էթնիկ զտման վերաբերյալ։

«Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը, ոչ թե խոսքով, այլ գործով, խաղաղության հաստատման ջանքերը խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ