Ադրբեջանական կողմը նախօրեի գործողության ժամանակ զոհ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

զինվոր

«Interfx»-ը․ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, գրում է, որ ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախօրեին հաղորդել էր, որ ժամը 16։30-ի սահմանում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը: Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան։