Մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել է զոհերի և երեխաների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

Screenshot_1

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Nissan-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հովհաննես Հ.-ն։Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 43-ամյա Էդիտա Ա․-ն տեղում մահացել էր։

Իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 8-ամյա Կլարա Գ․-ն և 6-ամյա Դավիթ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ վարորդ Հովհաննես Հ․-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ