Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

74c26e9a0f5ca5cedb76acd3f40da2fc_1690199679_v1.thumb_

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ Nissan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին։

1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 1-ը՝ տղամարդ, 2-ը՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։

--00—ՅՄ