Ավտովթար Կոտայքի մարզում․ Հրազդան քաղաքում բախվել են 25-ամյա վարորդների BMW-ները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են 25-ամյա Միհրան Գևորգյանի վարած BMW մակնիշի 37 CG 068 համարանիշի և 25-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի 99 AX 929 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում ու հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվերն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  

--00--ԱՀ