Կոտայքի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու ВАЗ 03-ը. կան հոսպիտալացվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Հունվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30–ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են 44-ամյա Հարություն Ֆ.-ի վարած Nissan Tiida մակնիշի և 52-ամյա Ֆայզով Ա.-ի վարած ВАЗ 2103 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: 

--00—ԼՄ