Տավուշի մարզում բախվել են Jeep Wrangler-ն ու Toyota Alphard-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

Screenshot_2

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Նոյեմբերյան - Կողբ - Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են Jeep Wrangler և Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Նոյեմբերյան  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ