Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա 20 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

Screenshot_6

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Մանիսա քաղաքի Թուրգութլու շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Միկրոավտոբուսը, որն ուղևորներին Օդեմիշ շրջանից տեղափոխելիս է եղել Թուրգութլու շրջան, դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհին կողաշջվելով ընկել է ձորը: Հոսպիտալացվել է շուրջ 20 վիրավոր, այդ թվում նաև երեխաներ:

Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր: Մյուսների մասին դեռևս տեղեկություն չկա:

--00—ՅՄ