«Infiniti G35»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

photo_2023-03-21_14-37-31

Մարտի 21-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի գովազդային վահանակին, որը թեքվել և երկկողմանի փակել է երթևեկությունը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դուրս բերել ավտոմեքենան և իջեցրել գովազդային վահանակը․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, իսկ ժամը 11։30-ից՝ երկկողմանի։

--00—ՅՄ