Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն 1-ին տեղն է զբաղեցրել Ռումինիայում կայացած մրցաշարում

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

հհյ

Ռումինիայում կայացած մրցաշարում երիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

 

 --00—ԱՊ