Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Satty Zhuldyz մրցաշարում առաջատար է կայծակնային շախմատում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

հայկ

Հայկ Մարտիրոսյանը այժմ առաջատար է «Satty Zhuldyz» կայծակնային շախմատի մրցաշարում: Այդ մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։ 

Այսօր անցկացվեց 11 խաղափուլ և Հայկը վաստակեց 9 միավոր: Նա հաղթել է գրոսմայստերներ Արջուն Էրիգայսինին, Ալեքսանդր Գրիշչուկին, Հոու Յիֆանին, Վինսենթ Կեյմերին և Վլադիմիր Կրամնիկին, 5 պարտիա հայ շախմատիստն ավարտել է ոչ-ոքի:

Մնացած 11 խաղափուլերը կանցկացվեն վաղը՝ ապրիլի 25-ին:

--00—ՍՊ