Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Screenshot_1

Օգոստոսի 21-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 23-ին, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Oգոստոսի 22-ին և 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ուշ երեկոյան, օգոստոսի 22-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Օգոստոսի 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին կբարձրանա 2-3,  օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ՅՄ