Արցախցի երեխային մի թիրախավորեք, նա ու իր հասակակիցները հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ԼԱ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք: Հազար ու մի պատճառ ու խնդիր կա, որ տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել, բայց հիշեք, որ այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել:

Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել: Վերջն այս մարդիկ տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները նույն անցակետից իրենց հայրենակցին առևանգել ու այդ հոգեվիճակում ու տարիքում որևէ մեկս չգիտենք, թե ոնց կվարվեինք:

Այլ բան է, որ Արցախից Հայաստան մեկնող անձանց հետ պետական մարմիններն անհրաժեշտ աշխատանք չեն տարել, իսկ հետևանքն ադրբեջանական տեսանյութն է: Կրկնում եմ` մեկ այլ իրավիճակում, միգուցե, շատ ասելիք լիներ, բայց այս պահին այդ թեման շրջանցելու պատճառները գերակշռող են:»։

 

--00—ԱՊ