Պաշտոնապես հաստատվեց. Ադրբեջանն առևանգել է Արցախից Հայաստան գնացող Ալեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

--00—ՅՄ