Լաչինի անցակետում առևանգված 3 հայ ֆուտբոլիստները մեղադրվում են Ադրբեջանի դրոշը պղծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1693218349_9595546

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի անցակետում երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են հանրապետության դրոշը պղծելու մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի դատախազությանը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Լաչինի անցակետում ձերբակալվել են երեք հայ ֆուտբոլիստներ, ովքեր երկու տարի առաջ վիրավորել են Ադրբեջանի դրոշը... Այս կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով», - ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ, հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը, Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է՝ «նրանց պետք է արտաքսել Հայաստան»։

--00—ՅՄ