Գերմանական ևս մեկ ակումբ է հետաքրքրվում Թիկնիզյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Tiknizyan-88-750x375-1-750x375

«Բայերը» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է Match TV-ն, գերմանական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Լոկոմոտիվի» պաշտպանի նկատմամբ։

Նշվում է, որ այս պահին «Բայերը» Թիկնիզյանի համար պաշտոնական առաջարկ չի ուղարկել, սակայն կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալի հետ։ Ակումբը չի բացառում Թիկնիզյանի պայմանագիրը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանով հետաքրքրված է «Վերդերը», սակայն «Լոկոմոտիվին» չի հոգացրել բրեմենյան ակումբի առաջարկը։ Մոսկովյան ակումբը 24-ամյա հայ պաշտպանին գնահատում է 5 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ