Գերմանական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

tiknizyan-otmetilsya-golom-v-735x375-1

Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, Իսպանիայում կամ Իտալիայում։ Հայտնում է Armsport.am-ը։

Ըստ Metaratings-ի՝ Բրեմենի «Վերդերը», որի առաջարկը Թիկնիզյանի համար 2,5 մլն եվրոյի դիմաց նախկինում մերժվել էր «Լոկոմոտիվի» կողմից, մտադիր չէ ավելացնել առաջարկը, սակայն ակումբների միջև բանակցությունները դեռ շարունակվում են։

«Լոկոմոտիվը» բանակցություններ է վարում նաև «Վոլֆսբուրգի» հետ, սակայն գերմանական ակումբը պատրաստ չէ 24-ամյա պաշտպանի համար վճարել 3 միլիոն եվրոյից ավելի։

Բացի այդ, «Ռեալ Սոսյեդադը» շարունակում է հետաքրքրվել Թիկնիզյանով. «Լոկոմոտիվի» պաշտպանը հայտնվել է իսպանական ակումբի շորթ-լիստում: Հունիսին «Ռեալ Սոսյեդադը» Թիկնիզյանի համար «Լոկոմոտիվին» առաջարկեց 2 միլիոն եվրո։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ