Իսպանիայի և Իտալիայի ակումբները շարունակում են հետաքրքրվել Թիկնիզյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

մմ

Ինչպես հայտնի է դարձել Metaratings-ին, Իսպանիայի և Իտալիայի ակումբները շարունակում են հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Սակայն, ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ այս պահին կոնկրետ առաջարկներ չեն եղել։

Թիկնիզյանը պատրաստ է մրցաշրջանն ավարտել Ռուսաստանի առաջնությունում, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լավ առաջարկ չստանա։

Այս մրցաշրջանում Թիկնիզյանը անցկացրել է 22 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ