Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ. զոհվել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1119131

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը: 

«Բեռնատար ավտոմեքենան, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ: Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը հայտնել է, որ զոհվել է 5, վիրավորվել՝ 25-ը»,-հայտնել Է հեռուստաալիքը: 

Նշվում է, որ բեռնատարը սկզբում բախվել է իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին, այնուհետև մխրճվել բազմության մեջ։

--00—ՅՄ