Թուրքիայում բախումների ժամանակ 3 թուրք զինվոր և 3 քուրդ զինյալ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

3ac7f809-6c93-4278-b26f-c6d0f8c66dd2.jpg

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային օպերացիայի ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Բախումներում սպանվել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օպերացիան դեռ շարունակվում է։

ՔԲԿ-ի աղբյուրներից այս տեղեկության իսկության վերաբերյալ դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։

--00—ԶՀ