Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ. կա 5 զոհ, ավելի քան 20 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

շտ

Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ։ Նախնական տվյալով՝ 5 մարդ մահացել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերին։

«Բեռնատար ավտոմեքենան, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ», - նշում է հեռուստաալիքը:

Նշվում է, որ բեռնատարը սկզբում բախվել է իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին, այնուհետև մխրճվել բազմության մեջ։

--00—ԼՀ