Ասում են՝ Ֆիրդուսում քկմ-ն 700 դոլար ենք տալիս, էդքանով ձեզ տուն առեք. քաղաքացին՝ Թանդիլյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Մենք կանգնած ենք ուրիշի հողի վրա, ուրիշի հողի վրայով մտնում ենք մեր տները, իրավունք չունեին օտարել այս հողը, քանի որ բանկիչներն այստեղ դեռ ապրում են, օտարումը եղել է ծիծաղելի՝ 30 հազար դրամով, արդեն երևում է, թե ինչ կոռուպցիոն սխեմա է գործում, մեր գույքը գնահատվում է շատ մատչելի։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ զրույցում ասաց Ֆիրդուսի բնակիչներից մեկը։

Բնակիչը շնորհակալություն հայտնեց տիկին Թանդիլյանին այցի համար։

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր հերթին նշեց, որ խնդիրը հասկանալի է, «Ընտրություններից հետո կնստենք կքննարկենք հարցը, պետք է խմբավորենք և հասկանանք։ Եթե պետք լինի նաև դատարանում կլինենք ձեր ներկայացուցիչը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ