Գորիսում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնապատկվել է․ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

dd

Նոր ուսումնական տարում Գորիս համայնքում և բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն ավարտվել է երեխաների ընդունելությունը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Գորիս համայնքի մանկապարտեզներում կատարվել է թվով 100 երեխայի ընդունելություն, իսկ այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է. կատարվել է 200 երեխայի ընդունելություն: Երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերանորոգված մանկապարտեզներում ավելացված նոր խմբերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը․



«Այժմ Գորիսի համայնքապետարանը կազմակերպում է մանկապարտեզների ավագ և միջին խմբերի սաների համար գրենական պիտույքների գնման գործընթացը։

Սննդի գնման գործընթացը ևս պատշաճ կազմակերպված է: Համայնքապետարանը հետևողական է մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցում»,- նշել է նա։ 

--00—ՍՊ