ՔԿ խոսնակը պարզաբանում է տարածել Գորիսում ընտրակաշառք տալու քրգործի հրապարակման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Գոռ Աբրահամյան

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել ավելի վաղ հրապարակված՝ ընտրակաշառք տալու մասով սուտ մատնություն անելու քրգործի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։

«Քանի որ որոշ լրատվամիջոցներ սխալ են ընկալել և վերնագրել քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված՝ սուտ մատնության դեպքով վարույթի ավատի վերաբերյալ հաղորդագրությունը, ուզում եմ հստակեցնել, որ առերևույթ սուտ մատնությունը չի վերաբերում համայնքի ղեկավարի կողմից ընտրակաշառք տալու մասին քաղաքացու պնդմանը։ Սուտ մատնությունը եղել է դատարանում վերջինիս արած այն հայտարարությունը, որ ոստիկաններն են իրեն հարկադրել տալ հաղորդում, թե համայնքի ղեկավարն իրեն ընտրակաշառք է տվել և այն հայտարարությունը, թե նույն նպատակով քննիչն էլ կեղծել է իր ցուցմունքը։ 

Հարգելի գործընկերներիս խնդրում եմ համապատասխան հրապարակումներում ուշադրություն դարձնել վերոնշյալին՝ հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար։

--00—ԼՄ