ՀՀ դեսպանը և Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Screenshot_1

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը ապրիլի 29-ին հանդիպել է Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուին։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

«Կողմերը քննարկեցին հայ-կանադական տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու հեռանկարները՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ։

Զրուցակիցները ողջունեցին Կանադայի եվրասիական առևտրի պալատի՝ օրեր առաջ հաջողությամբ ավարտված առաջին այցը Հայաստան։

Անդրադարձ կատարվեց միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ