Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն․ դեսպան Արիսյանը՝ Տիգրան Ավինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1e88021d5ff330e362654d8cb612f1ecb3cb9b11 (1)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դեռևս 1997թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայանգիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:

Անդրադառնալով Երևանում իրականցվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն:

Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ և աջակից լինել օրակարգային բոլոր հարցերում: 

«Հայ և սիրիացի ժողովուրդների միջև բարեկամական սերտ կապերն իրապես պատմական բնույթ ունեն, և դրանից է բխում, որ հայազգի ներկայացուցիչներն իրենց ակտիվ տեղն ունեն Սիրիայում՝ ամենատարբեր բնագավառներում և, իհարկե, ինձ համար ուրախալի է, որ Դուք՝ տիկին դեսպան, ներկայացնում եք Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս պաշտոնում: Գիտակցելով այն դժվարին ժամանակաշրջանը, որ անցել եք՝ մենք պատրաստ ենք աջակցել գործընկեր քաղաքին տարբեր հարցերում»,- ընդգծել է քաղաքապետը:

--00—ՅՄ