Քննչական կոմիտեի խոսնակը թողնում է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Նաիրա Հարությունյան

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը թողնում է աշխատանքը։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում եմ ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորիդ համագործակցության համար», - ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը։