Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Արույս

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված  կալանքի  ժամկետը երկարացվել է երեք ամսով։

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին՝ 14։30-ին։

--00—ԼՀ