ԵՊՀ-ում ռեկտորի ճնշման տակ ընդունել են իշխանամետ հայտարարություն, սակայն չեն հրապարակելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

եպհ

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը ռեկտոր, նախկին «իմքայլական» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ճնշմամբ ընդունել է Արցախի ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին պրոիշխանական հայտարարություն, սակայն մամուլում այդ լուրի դուրս գալուց և ԵՊՀ մի քանի աշխատակիցների ընդվզումից հետո խուսափել է այն հրապարակել։

Այսպես, մեր աղբյուրների համաձայն, այդ պրոիշխանական հայտարարությանը, որը քողարկվում էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին աղիողորմ հայտարարություններով, սակայն խնդիր ուներ կրկնել Նիկոլ Փաշինյանի թեզերը, դեմ են քվեարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը,  արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որն իր ելույթի ժամանակ նաև նշել է, թե այս հայտարարությունը չի արտացոլում առկա իրողությունները։

Դեմ քվեարկողների մեջ են եղել նաև ԵՊՀ  տնտեսագիտության դեկան Կառլեն Խաչատրյանը, գիտխորհրդի ուսանող անդամները։ Նախկին իշխանական պատգամավոր ռեկտորը, հասկանալով, որ այս աղմուկն ուղղվելու է անձամբ իր դեմ ու ինքը թիրախավորվելու է իբրև իշխանական ադմինիստրացիա, որոշել է զերծ մնալ այն հրապարակելուց։

--00—ԼՀ