Շմոլ գազից թունավորմամբ 8-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

8823550_0_85_1600_985_1920x0_80_0_0_284300e13a0cd52652ff0cbfe6cb10e4.thumb

Շմոլ գազից թունավորված 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Երեխայի ծնողներն առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում: Տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ: Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության: Համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս:

Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից», - գրել է նա:

--00—ՅՄ