ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News

ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ ԱԺ–ում ՀՀ վարչապետն ասաց, որ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշումը։

«Դա հնարավորություն կտա նրանց բոլոր իրավունքները պաշտպանել։ Որոշման էությունն այն է, որ դրանով հաստատում ենք ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումներով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն։

Այդ որոշման ընդունումից հետո ԼՂ–ից բռնի տեղահանվածները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց Փաշինյանը։

--00--ԼՀ