Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ-ից տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Ռուսաստանը մոտ օրերս 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան»,-ասել Է Զախարովան։

--00—ՅՄ