Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

լանջ

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, նոյեմբերի 21-ի ժամը 19:50-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ»ը վարորդներին կոչ է անում երթեւեկել ձմեռային անվադողերով։

--00—ԼՀ