53-ամյա տղամարդուն չի հաջողվել մոլորեցնել պարեկներին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ատ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են կատարում ոչ միայն օրինախախտ վարորդների հայտնաբերման, այլ նաև` ապօրինի թմրամիջոցների, անօրինական զենք-զինամթերքներհայտնաբերելու ուղղությամբ:

Նշված հանցագործությունների բացահայտման համար գրեթե ամեն օր ՀՀՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանությանգնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ բոլոր գումարտակների հրամանատարներին է փոխանցում ՀՀ Ներքին գործերի նախարար ՎահեՂազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ նման հանցատեսակների դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 18-ին, ՀՀՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզիգումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Էդգար Մուրադյանն ուԱրամ Ղայթմազյանը Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29-ին փողոցումծառայություն իրականացնելիս նկատում են մի քաղաքացու, ով դրսևորում է կասկածելի վարքագիծ:

Պարեկները մոտենում են նրան, սակայն նա քայլերը արագացնում է, բայց չի կարողանում պարեկներից արագ քայլել ու վերջիններս, հասնելով նրան, ինքնությունը պարզելու նպատակով պահանջում են անձը հաստատողփաստաթուղթ, ինչից հետո այդ քաղաքացին թեքվում է և ուսին գցածպայուսակից ներկայացնում է իր անձնագիրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ