Թուրքիան Ռումինիայի օդային տարածքում սպառազինության վերահսկման առաջադրանք է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

msb_nato_2169428

Հունվարի 11-ին Թուրքիայի պատշպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ թուրքական բանակի 2 ինքնաթիռ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրի օդային տարածքում սպառազինության վերահսկման առաջադրանք է կատարել:

Մասնավորապես նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որի օդային տարածքում իրականացվել է վերահսկման առաջադրանքը, եղել է Ռումինիան:

Այն իրականացվել է ՆԱՏՕ-ի վստահության միջոցառումների շրջանակներում: Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ նման առաջադրանք 1-ին անգամ է իրականացվում։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ