Արտաշատցի 55-ամյա կինը հացաբուլկեղենի խանութում կեղծ թղթադրամներ է իրացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

timthumb (2)

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները դրամանենգության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 24-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:

Հետագա միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատիրություններից մեկի տնօրենը ոստիկաններին է ներկայացրել 10 000 դրամ անվանական արժեքով երկու կեղծ թղթադրամ և հայտնել, որ հունվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 55-ամյա համաքաղաքացին է դրանցով գնումներ արել:

55-ամյա կինը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ