Հայտնաբերվել են 19 հատ 100 դոլարանոց, 2 հատ՝ 20 000 դրամանոց և 2 հատ 1 000 դրամանոց կեղծ թղթադրամներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

g0h6ichiadc.thumb_.jpg

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 19՝ 100 դոլարանոց, 2՝ 20 000 դրամանոց և 2՝ 1000 դրամանոց կեղծ թղթադրամներ:

Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԶՀ