ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մնացած կալանավորվածներին ազատ արձակեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մնացած կալանավորվածներին ազատ արձակեն։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունում տեղի է ունեցել քննարկում և նման որոշում կայացնելու համար մեղմացուցիչ հանգամանք է համարվել մանկահասակ երեխաների առկայությունը։

«Միջնորդություն ներկայացնելու ենք 2 կանանց և պարոն Հովհաննիսյանի համար, այն կներկայացնենք այսօր»,- ասաց նա։

Անդրադառնալով գործով մյուս մեղադրյալին՝  Աշոտ Հովհաննիսյանին, Կոնջոյանն ասաց․ «Նա իր ոլորտում վաստակավոր անձնավորություն է, և կարծում ենք, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ