Փրկարարները օգնել են 1760 քաղաքացու և արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

425817038_351070637889045_891964886102212696_n

Փետրվարի 6-ին, ժամը 11։00-ից ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի խաչմերուկում կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց և 1760 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

--00—ՅՄ