Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Screenshot_9

Փետրվարի 7-ին ժամը՝ 12։10 դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ