Հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը չեն նպաստում հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

photo_2024-02-15_11-38-37

Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսելով Ներքին Հանդում տեղի ունեցած սադրանքի մասին։

«Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան հատկապես կրակոցների, զոհերի և վիրավորների հետ կապված։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է նա։

--00—ՅՄ