ՌԴ-ն չկարողացավ կանխել Ներքին Հանդի միջադեպը, ԵՄ առաքելությունն այդ մասում հասանելիություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այլ միայն ՌԴ-ն է ներկա։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին։

«Եվ ՌԴ-ն չի կարողացել կանխել միջադեպը։ Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,-ասել է նա։

--00—ՅՄ