Հաջիևն ու Գրիգորյանը Բրյուսելում «խաղաղության գործընթացն» են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ու Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հանդիպել են Բրյուսելում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հրապարակումների համաձայն՝ Հաջիևն ու Գրիգորյանը քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացն» առաջ տանելու նպատակով իրականացվելիք կոնկրետ քայլերը», այդ թվում՝ սահմանների դելիմիտացիային ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։

--00—ԼՀ