Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

մգ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներին առնչվող միջոցառումները: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են նիստի մասնակիցներին իրականացվող միջոցառումների ընթացքի և դրանց իրականացման արդյունքում քաղաքացիների կյանքի որակի վրա ձևավոևված ազդեցության մասին:

 --00—ԼՀ