Ո՞վ կփոխարինի Դավիթ Սանասարյանին ՊՎԾ պետի պաշտոնում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Դավիթ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը: Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչև պատգամավոր դառնալը, եղել է ՊՎԾ պետի տեղակալ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանը, սակայն, նշեց. «Ինձ այդպիսի ցանկության մասին չեն հայտնել, նման առաջարկ չեմ ստացել»։

Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել է: Ինչ վերաբերում է Սանասարյանին, ապա նա այսօր պաշտպանության կարիք ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: