«Փակ շուկայի» դիմացի գետնանցումը ողողվել է ջրով, քաղաքացիների տեղաշարժն արգելված է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

tt.

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արդեն 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ծառայողները Մաշտոցի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումում հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են գետնանցումն ամբողջությամբ ողողած ջուրը: 

Այս պահին նշված հատվածով քաղաքացիների տեղաշարժը արգելվում է, քանի որ ջուրը շարունակում է իր հոսքը:

--00—ԼՀ